Ամուլսարի նախագիծը ֆինանավորող Եվրոպական բանկերի ֆինանսները վտանգավոր են մարդկանց եւ ջրի համար

Ամուլսարի նախագիծը ֆինանավորող Եվրոպական բանկերի ֆինանսները վտանգավոր են մարդկանց եւ ջրի համար

ԷկոԼուր

«Փաստ, որը Ամուլսարի ՇՄԱԳ-ում նշված չէ, այն է, որ Ամուլսարը գտնվում է տեկտոնական խզվածքի վրա: Այն նույն տեկտոնական խզվածքի վրա, որն անցնում է Ջերմուկով, եւ որի շնորհիվ առկա են հանքային ջրեր: Պայթեցումներն այդ հատվածում կարող են առաջացնել եւ երկրաշարժային ակտիվություն, եւ հիդրոդինամիկ ռեժիմի խախտում»,- կարծում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը: Վազգեն Գալստյանը ուղեկցում էր ԷկոԼուրի աշխատանքային խմբին` Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ: ԷկոԼուրը CEE Bankwatch միջազգային ցանցի տնօրեն Մարկ Ֆոդորի հետ միասին ծանոթանում էր Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի զարգացումների եւ այլ բնապահպանական խնդիրների հետ: Ամուլսարի նխագիծն իրականացնում է «Lydian International» ընկերությունը` ի դեմս «Գեոթիմ» ընկերության, Համաշխարհային բանկի մեջ մտնող միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:

«Ջերմուկը ջրի քաղաք է: Մենք տեսնում ենք, որ Եվրոպական բանկերի ֆինանսները ազդում են Ջերմուկի ջրի եւ մարդկանց վրա»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Մարկ Ֆոդորը: Նրա խոսքերով` հարկավոր է ճնշել եվրոպական բանկերի վրա, որպեսզի նրանք գործեն եվրոպական չափանիշներին համապատասխան:

 Մանրամասները դիտեք ԷկոԼուրի տեսանյութում:



Մայիս 02, 2013 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր