Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՋուր

Վրաստանի կանաչները թուրքական Բեշիկ-Այա նախագծի դեմ

Georgian Greens against Turkish Beshik – Aya Project
11:13 Փետրվար 10, 2012

ԷկոԼուր

Բեշիկ-Այա անվամբ ջրամբարների կասկադի կառուցման թուրքական նախագիծը հանդիպեց Վրաստանի կանաչների դիմադրությանը: Վրաստանի Կանաչների կուսակցությունը  հունվարի 16-ին տարածեց մամլո հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է, որ տվյալ նախագծով Քուռ գետը պետք է փակվի Թուրքիայի տարածքում (Արդագանի շրջան), եւ կառուցվեն ջրամբարների կասկադներ:  Նախագծի իրականացման դեպքում Վրաստանի տարածքում Քուռ գետի հունի 5 կմ երկարությամբ տարածքում ջուր ընդհանրապես չի լինի, եւ տարածքը կչորանա:

Շատ լարված իրավիճակ կստեղծվի ամռանը, երբ գետը բնական ջրերի հոսքի բացակայության պատճառով կկորցնի ինքնամաքրման հնարավորությունը եւ կդառնա կոյուղաջրերի կոլեկտոր:

Հատկապես աղետալի իրավիճակ կլինի Բորժոմիում եւ Թբիլիսում. մեծ է հավանականությունը, որ համաճարակ կսկսվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Մինգեչաուրի ջրամբարները ջրով մատակարարող գլխավոր աղբյուրներն են Քուռ գետը, Ալազանին եւ Իորին: Թուրքական նախագծի իրականացման դեպքում ջրամբարը կկորցնի ջրի 10%-ը, ինչը մեծ վնաս կհասցնի Ադրբեջանի գյուղատնտեսությանը եւ էներգետիկային:

Վրաստանի կանաչների հաղորդագրության մեջ  նշված է, որ Վրաստանի  Կանաչների կուսակցության գլխավոր քարտուղար Գեորգի Գաչեչիլաձեի մամլո ասուլիսից հետո նախագահ Սահակաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որ «Թուրքիան ձեռք չի տա Քուռին, բայց փոխարենը թուրքական կողմը կասկադներ կկառուցի Վրաստանում, բայց` իր համար»:

«Դա լավագույն ելքը չէ Վրաստանի համար, գուցե եւ վատագույնն է, որովհետեւ երբեմն մեծ ջրամբարներն ավելի մեծ վնաս են հասցնում բնությանը, քան ջրի անբավարարությունը: Այնպես որ, որքան էլ մի ջանա, միեւնույնն է` մեր բնության հանդեպ վնասն  ապահովված է»,- հայտարարում է Վրաստանի Կանաչների կուսակցությունը:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA