Տեսչությունը չի հայտնաբերել Թեղուտի պոչամբարից արտահոսք

Տեսչությունը չի հայտնաբերել Թեղուտի պոչամբարից արտահոսք

ԷկոԼուր

Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲԸ, զննել են պոչամբարի տարածքը: Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաև պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: Հաշվի առնելով հարցի հնչեղությունը և կարևորությունը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում և սոցիալական ցանցերում ահազանգ հնչեցվեց, որ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, պոչամբարի պոչերը լցվում են Շնող և Դեբեդ գետերը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ կանգնեցվել է լեռնահարստացման ֆաբրիկայի աշխատանքը: Բացի այդ, Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել էր ս.թ. հունվարի 19-ին արված տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում են Թեղուտի հանքի տարածքից դուրս եկող թունահարույց ջրերը:

Նշենք, որ «ԷկոԼուր»-ը խնդրի կապակցությամբ հարցում է ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերություններին, որի կազմում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող  «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Հունվար 23, 2018 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր