Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՋուր

Կապանի բնակիչները շահել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ գործը

Kapan Residents Won Case Vs. “Arm Water Sewage”
14:11 Փետրվար 10, 2012

ԷկոԼուր

Փետրվարի 2-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  բողոքը և ուժի մեջ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանը բավարարել է Կապանի բնակիչների հայցը, ովքեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից պահանջում էին կատարել բաժանորդների հետ կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այն է` ապահովել կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը և վերացնել մարդկանց առողջությանը եւ նորմալ կենսակերպը վտանգող ռիսկերը: Կապանցիներին այս գործում աջակցեցին «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն  և «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց կապանցիների պահանջը: Դատարանը որոշումը կայացրեց 2011թ. մարտի 24-ին: Այս մասին ասված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի մամլո հաղորդագրության մեջ:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA