Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾSOS

Սողանքային գործընթացներ եւ ենթադրվող անտառահատումներ փոքր ՀԷԿ-ի կառուցման վայրում` սա ահազանգ է, այլ ոչ հետաքրքրասիրություն

Landslip Processes and Planned Forest Felling on Spot of Small HPP Construction – It’s Signal Alarm, Not Curiosity
15:52 Հուլիս 02, 2012

ԷկոԼուր

Կեչուտի ջրամբարի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման վերբերյալ «ԷկոԼուր»-ի ահազանգին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարությունը նամակ է ուղարկել, որում նշված է, որ «ձեռնարկողի եւ ՓՀԷԿ-ի անվանման մասին տվյալների բացակայության պատճառով հնարավոր չէ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»:

Նախարարության ուշադրությունն ենք հրավիրում, որ «ԷկոԼուր»-ի հարցումում մանրամասն նկարագրված է տվյալ ՀԷԿ-ի տարածքը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրված արտոնագրերի ցուցակում առկա են ընկերությունների անունները, արտոնագրի համարը, տրամադրելու ամսաթիվը, բայց նշված չեն մարզի եւ ջրային ռեսուրսի` գետի, ջրվեժի անվանումները: Այսինքն որոշել, թե որ ընկերությունը որ շրջանում եւ որտեղ է ՀԷԿ կառուցում, հնարավոր չէ: Ավելին, մեր տվյալներով, Կեչուտի ջրամբարի հարեւանությամբ փոքր ՀԷԿ-ի կառուցման համար տրամադրված արտոնագիրը վերավաճառվել է: Միեւնույն ժամանակ, «ԷկոԼուր»-ի հարցումը ահազանգ է այն մասին, որ ճանապարհին սկսվել են սողանաքային գործընթացներ, իսկ խողովակների անցկացման վայրում պետք է անտառ հատվի:

Լուսանկարը Մակենդոն Ալեքսանյանի