Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՋուր

Բնապահպանության նախարարությունը խախտում է իր հարազատ օրենսդրությունը «Թռչկանի» ջրվեժի հարցում

Nature Protection Ministry Violating Its Legislation in Regard with “Trchkan” Waterfall
13:54 Սեպտեմբեր 09, 2011

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտել է ՀՀ բնապահպանական օրենսդրությունը: Օգոստոսի 8-ին հանդիպելով կառավարության շենքի մոտ հավաքված բնապահպաններին` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հաստատեց, որ նախարարությունը բնապահպանական դրական եզրակացություն է տվել` Լոռու մարզում գտնվող «Թռչկանի» ջրվեժի մոտ փոքր ՀԷԿ կառուցելու համար:

 «Թռչկանի» ջրվեժը, ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն, ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում` գտնվում է Չիչխան գետի աջակողմյան Թռչկան վտակի վրա: Ինչպես նշում է «Դալմա Սոնա» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1. կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Բնապահպաններն ահազանգում են, որ ՀԷԿ-ի կառուցումը մեծ վնաս կհասցնի տեղի էկոհամակարգին:

Ի դեպ, ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում ջրվեժի մոտ ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձագիտական գնահատականը չգտանք: Բնապահպանության նախարարության կողմից անօրինական կերպով թույլտվության եւ եզրակացության տրամադրման համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել: