Ջերմուկում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայան

Ջերմուկում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայան

ԷկոԼուր

Դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայանը: Այն կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում:

«Եվրոպական միությունը ծրագրի իրականացման համար տրամադրել է 7.6 մլն եվրո դրամաշնորհ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Նշված ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո»,- իր ելույթում մասնավորապես նշել է Հայաստանում Եվրոպական միության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Այս ծրագիրն ավելի ընդգրկուն է. Կապանից մինչ Նոյեմբերյան բազմաթիվ համայնքներ են ընդգրկված ծրագրում: Այս ծրագրի շրջանակներում մենք կառուցել ենք կեղտաջրերի մաքրման երկու կայան. մեկը՝ Ջերմուկում, մյուսը՝ Դիլիջան քաղաքում, որը նույնպես շուտով շահագործման կհանձնվի: Նախորդ ծրագրի շրջանակներում, որոնք ֆինանսավորվել են նույն կազմակերպությունների կողմից, մենք կառուցել ենք ևս երեք մաքրման կայան Վարդենիսում, Գավառում և Մարտունիում:»,- իր ելույթումմասնավորապես նշել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն  Պատրիկ Լորենը:

«Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի»  նպատակն է ՀՀ 7 մարզերում 17 բնակավայր սպասարկող «Հայջրմուղկույուղի» ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման  կայանների  վերակառուցումն ու արդիականացումը: Արդյունքում կբարձրանա 300.000 բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը` խմելու ջրի մատակարարման տևողությունը զգալիորեն երկարացնելու միջոցով, որը ներկայում կազմում է միջինում ավելին քան 14 ժամ, ինչպես նաև կապահովվի ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

Դեկտեմբեր 22, 2014 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր