

новость.ge
Հասարակական կազմակերպությունները միավորվում են Բախմարոյի պահպանության համար:
Բախվիսցկալի գետի կիրճում, որտեղ գտնվում է Բախմարո առողջարանը, կառուցվում է 5 ՀԷԿ-երից կազմված կասկադ: Ինչպես մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին Էկոլոգիական իրավունքի կենտրոնի իրավաբան Նիկոլոզ Մժավանաձեն եւ Կանաչների շարժում/Երկրի բարեկամներ-Վրաստան շարժման փորձագետ Մարինե Ժորդանիյան, այդ հիդրոէլեկտրակայանները կփոխեն այդ վայրի կլիման, ինչը կհանգեցնի նրան, որ Բախմարոն կկորցնի իր առողջարանի գործառույթը: Նրանց խոսքերով` ՀԷԿ-երի կառուցման համար պատրաստվում են հատել ավելի քան 10 հա անտառային զանգված` դրա հետ մեկտեղ չհաշվելով տնտեսական եւ էկոլոգիական հնարավոր վնասը: «….Այդ ՀԷԿ-երի կառուցումը ոչ թե Վրաստանի, այլ Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում է, քանի որ դրանք տրվել են թուքական ընկերությունների հավերժ տիրապետմանը, եւ էժան էլեկտրաներգիան գնալու է Թուրքիա: Իսկ ահա Վրաստանի բնակչությունը էլեկտրաէներգիայի համար վճարելու է այն նույն բարձր գնով, ինչ հիմա»,- հայտարարեց Նիկոլոզ Մժավանաձեն:
Ապրիլ 20, 2012 at 17:32
