7 գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Ապարան ավտոճանապարհը. պատճառը ՓՀԷԿ-ի կառուցումն է

7 գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Ապարան ավտոճանապարհը. պատճառը ՓՀԷԿ-ի կառուցումն  է

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի մարզի 7 գյուղերի` Ուշի, Օհանավան, Կարբի, Արտաշավան, Սաղմոսավան, Եղվարդ, Երզնկա, բնակիչները մարտի 6-ին փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը:  Բնակիչները պահանջում են դադարեցնել Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Դեպքի վայրում են բնապահպան-ակտիվիստները, քաղաքացիական ակտիվիստները,  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները: ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում տեղի բնակիչները նշեցին, որ ոստիկանությունը վախեցնում է իրենց, բայց բերման ենթարկվածներ դեռեւս չկան:

Նշենք նաև, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը օրեր առաջ հանդիպել էր Օհանավանի և Կարբի բնակիչներին և ասել, որ առայժմ ՓՀԷԿ չի կառուցվելու, սակայն բնակիչները վստահ են, որ իրենց խաբում են, քանի որ նրանց ոռոգման համակարգի վրա շինարարությունը արդեն սկսվել է:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Մարտ 06, 2014 at 15:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր