«Յոթնաղբյուր-Գառնի» ջրատարի վրա կկառուցվեն փոքր հիդրոէլեկտրակայաններ

14:36 Փետրվար 10, 2012
News.am
«Հով-Խաչ» ընկերությունը որոշել է 5 փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել «Յոթնաղբյուր-Գառնի» ջրատար խողովակի վրա: ՀԷԿ-երը կկառավարվեն ամբողջությամբ ավտոմատ համակարգով:
Հայաստանի կառավարությունը դեռեւս 2011 թ. օգոստոսին ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում էր շնորհել «Հով-Խաչ» ընկերությանը, որի շրջանակներում ներմուծվել են տուրբին-գեներատորներ: Սակայն կառավարության այդ որոշման մեջ չի նշվել կառավարման համակարգերի մասին:
Փետրվարի 9-ի կառավարության որոշմամբ «Հով-Խաչ» ընկերությանը տրվեց նոր արտոնություն` կառավարման համակարգեր ներմուծելու դեպքում ավելացված արժեքի հարկի տարկետման մասով:
Նշենք, որ ջրատարը կառուցվել է «Յոթնաղբյուր» բնական աղբյուրների վրա եւ ունի բնական ջրահոսք:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը