Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾՋուր

Շիրակի մարզի 5 գյուղեր սնուցող ջրամբարը վերակառուցման անհրաժեշտություն ունի

Water Reservoir Supplying 5 Villages in Shirak Region Needs Reconstruction
17:31 Սեպտեմբեր 08, 2011

News.am

Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի բնակիչներին հուզող ամենաառաջին խնդիրը Արթիկի ջրամաբարի շինարարությունն է: Ջրամբարը, բացի Նոր Կյանքից, ոռոգման ջրով է ապահովում եւս 4 գյուղերի: « Ավելի քան 10 հազար բնակիչ, նրանց սոցիալական վիճակը կախված է այդ ջրամաբարից , որը 94 թ-ից փլուզված է ու չեն վերանորոգում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են Նոր Կյանք համայնքի բնակիչները:

Նրանց խոսքով, արդեն քանի տարի ջուրը հողամասեր են հասցնում պոմպակայաններով, սակայն այս տարի պամպակայանի հետ խնդիր է առաջացել եւ Նոր Կյանքում հողատարածքները մնացել է անջրդի: «Դրա համար բերք չենք ստացել, ասում են աճ, աճ մենք այդ աճը չենք նկատում»,-ասել է Նոր Կյանաք համայնքի բնակիչ Վաղարշակ Ղուկասյանը, իսկ Սիմավոր Հասրաթյանը նկատել է, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Նոր Կյանքին, այլ եւս 4 գյուղի:

«Մեղրաշենը, Վարդաքարը, Արեւշատը, Փանիկը բոլորը սնվում են Արթիկի ջրամբարից ու հող ոռոգել չեն կարողանում»: Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանի խոսքով, ինքը մի քանի անգամ դիմել է կառավարությանը, որտեղ խնդրից տեղյակ են: «Խոսքը գնում է 1.8մլն խմ տարողությամբ ջրամաբարի մասին, որը համայնքների միջոցներով վերանորոգել հնարավոր չէ: Կառավարությունը խոստացել է, որ գումարներ լինելու դեպքում խնդիրը կլուծի»,-NEWS am-ի թղթակցին վստահեցրել է Արա Սուքիասյանը: