Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 25-ին առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա:


Երևանում՝

Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-28-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ:

Երևանի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.10C (1991թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.00C

Մայիս 24, 2016 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր