Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

www.mes.am

Ուշադրություն
Սեպտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևան քաղաքի սեպտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.60C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.70C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.00C

Սեպտեմբեր 05, 2017 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր