Գործունեություն
S.O.S տեղեկատվական կամպանիաներ
«ԷկոԼուր»-ը` որպես տեղեկատվական ռեսուրս եւ էկոլոգիական կարեւոր տեղեկատվության համակարգող, մասնակցում է հասարակական S.O.S տեղեկատվական կամպանիաների:
2011թ., մինչ օրս, S.O.S Անտառներ` կապանիան ուղղված է Հայաստանի անտառային ռեսուրսների ոչնչացման դեմ:
2011թ., S.O.S Կապան` կամպանիան ուղղված առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը, ուղղված Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման հետեւանքով Կապանի` ծանր եւ տոքսիկ մետաղներով աղտոտման դեմ:
2009թ. մինչ օրս, S.O.S Ուրան` կամպանիան ուղղված է հասարակության իրավունքի պաշտպանությանը` մասնակցել Հայաստանում ուրանի ծրագրի իրականացմանը վերաբերվող որոշումների ընդունման գործընթացներին:
2008թ. մինչ օրս, S.O.S Սևան` կամպանիան ուղղված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը:
2005թ. մինչ օրս, S.O.S Երևան` կամպանիան ուղղված է Երևանի կանաչ գոտիների պաշտպանմանը:
2006թ. մինչ օրս, S.O.S Թեղուտ` կամպանիան ուղղված է Թեղուտի անտառում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ
2009թ., S.O.S Ջրվեժ` կամպանիա ուղղված է կառավարության 2009թ. հուլիսի 18-ի 684-Ն որոշման դեմ, որի համաձայն «Ջրվեժ» անտառապարկից օտարվում էր 21,76 հա տարածք: Տարածքում աճում է սոճու անտառ, որն իրենից ներկայացնում է մայրաքաղաքրի կանաչ թոքը: Կամպանիան հաղթել է:
2009-2010թթ., S.O.S Մարիամ` կամպանիան ուղղված է երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի պաշտպանությանը: կամպանիան հաղթել է:
2008թ., S.O.S Արմաշ` կամպանիան ուղղված է Արմաշի լճերում թռչունների անօրինական որսի դեմ: Կամպանիան չի շարունակվում տեղեկատվությանը եւ հենց Արմաշ մուտք չունենալու պատճառով:
2005թ., S.O.S Շիկահող տեղեկատվական կամպանիա՝ ուղղված Շիկահող արգելոցի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ: Կամպանիան հաղթել է:
Վավերագրական ֆիլմերի արտադրություն
2011թ. «Կլիմայի փոփոխություն, անձնական կարծիք» 18 րոպե, ֆիլմում արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչները իրենց կարծիքն են արտահայտում կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացների եւ հայաստանի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ: Դոնոր` Գյոթեի ինստիտուտ:
2010թ. «Ուրանաֆոբիա», 22 րոպե, ֆիլմը Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման նկատմամբ հասարակայնության եւ պետական կառույցների` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության նախարարությունների ու «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի դիրքորոշումների բախման մասին է: Ֆիլմում ներկայացված է տեղի բնակչության, ուրանի ծրագրի ղեկավարության կարծիքը, փորձագիտական գնահատականներ: Դոնոր` Counterpart International/USAID:
2008թ., «Ոսկե ական Սեւանի համար», 15 րոպե, ֆիլմը Արարատ եւ Վարդենիս քաղաքների սոցիալ-էկոլոգիական խնդիրների մասին է` ուղղված Սոտքում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման դեմ: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future)
2008թ., «Սեւ ցուլի զոհերը», 22 րոպե, ֆիլմը հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության արդյունքում Թեղուտում, Ալավերդիում, Ախթալայում առաջացած սոցիալական եւ էկոլոգիական խնդիրների մասին է: Դոնոր`BAFA (USA):
2007թ., «Աղքատության գինը», 16 րոպե, սոցիալ-էկոլոգիական ֆիլմ Հայաստանի աղքատ բնակչության եւ էներգետիկայի խնդիրների մասին: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future):
2007թ., «Քո ցավը իմ հոգսն է», 19 րոպե, Վրաստանի հետ համատեղ արտադրության այս ֆիլմը փախստականների եւ Հարավային Կովկասում կոնֆլիկտների մասին է: Դոնոր` Փախստականների գծով Դանիայի խորհուրդ:
2007թ. «Էկոսանիտարիա», 15 րոպե, սոցիալական ֆիլմ ջրային ռեսուրսների պահպանման եւ սանիատարիայի մասին: Դոնոր` WECF (Women of Europe for Common Future):
Ծրագրեր
2011թ., «Քո ձայնը լսելի դարձրու», դոնոր` Եվրասիա համագործակցության հիմնադրամ
2011թ., «Պաշտպանիր քո բնակավայրի` անտառի նկատմամբ ունեցած իրավունքը», դոնոր` Counterpart International/USAID
2011թ., «Ամուլսարի ոսկին», դոնոր` Global GreenGrants Fund, ԱՄՆ
2010-2011թթ., «Ստացիր տեղեկատվություն եւ դարձիր էկոլոգիապես կարեւոր որոշումների ընդունման գործընթացի մասնակիցը», դոնոր` Բաց հասարակության ինստիտուտ, Համագործակցության հիմնադրամ, հայաստանյան մասնաճյուղ
2010-2011թթ., «Կլիմայի փոփոխություն՝ սեփական կարծիք» նախագիծ, դոնոր՝ Գյոթեի ինստիտուտ, Գերմանիա
2010թ., «Եվրոպական հարեւանության քաղաքականություն արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» ENPI FLEG տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, դոնոր՝ IUCN
2010թ., «Հայաստանի էկոլոգիական «թեժ կետերում» էկոլոգիական ռիսկերի նվազեցում՝ Օրհուս կենտրոնների հիմքի վրա ուժեղացնելով շահագրգիռ բոլոր կողմերի հնարավորությունները», դոնոր՝ CASE-OSCE ծրագիր
2009-2010թթ., «Ուրանային ծրագրի հասարակական մոնիտորինգ` ռադիոակտիվ անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով», դոնոր` Counterpart International/USAID
2009-2010թթ., «Մենք պաշտպանում ենք լեռնահանքային արդյունաբերության թեժ կետերում էկոլոգիական տեղեկատվութուն ստանալու և առողջ շրջակա միջավայր ունենալու մեր իրավունքները», դոնոր` Նորվեգիայի թագավորական դեսպանատուն
2009-2010թթ., «Տեղեկատվական նոր քաղաքականություն էկոլոգիայում, հասարակական սեկտորի տեղեկատվական ռեսուրսների բարձրացում», դոնոր՝ Բաց հասարակության ինստիտուտ, Համագործակցության հիմնադրամ, հայաստանյան մասնաճյուղ
2009թ. «Սյունիքում «Deno Gold Mining Company» ընկերության գործունեության էկոլոգասոցիալական դիմագիծը», դոնոր` Global Greengrants Fund
2008-2009թթ., «Էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում Արևելյան Փոքր Կովկասի միջանցքում «EcoLurNetWork» ցանցի միջոցով», դոնոր՝ CEPF/WWF
2008թ., «Էկոլոգիական տեղեկատվության ազատությունը եւ ազգային անվտանգությունը» թեմայով կլոր սեղան, սեփական միջոցներ
2008թ., «Միջուկային էներգետիկա, Լեգենդներ եւ իրականություն» գիտաժողով, դոնոր` Հ. Բեոլլի հիմնադրամ
2008թ., «Սյունիքի մարզ թեժ կետի մեդիա մոնիտորինգ», դոնոր՝ Լրագրության միջազգային կենտրոն (ԱՄՆ)
2007-2008թթ., «Հայաստանի հյուսիսի տեղեկատվական հայելի», դոնոր՝ BAFA հիմնադրամ (ԱՄՆ)
2006-2007թթ., «Էկո-լրագրողների խթանում Արևելյան Փոքր Կովկասի միջանցքում էկոլոգիական խնդիրների մոնիտորինգի նպատակով», դոնոր՝ CEPF/WWF
2006-2007թթ., «Հայաստանում անապատացման թեժ կետերը» UNCG-UNDP-OSCE-EcoLur կազմակերպությունների միացյալ ծրագիր
2006թ., «Օրհուսի կոնվենցիայի հիմքի վրա Հայաստանի մարզերում հասարակայնության ուժեղացում», դոնոր՝ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ
2005թ., «Շիկահողի արգելոցի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ ուղղված կամպանիա», դոնոր՝ CEPF/WWF