ՓՀԷԿ-եր Այրի գետի վրա (2014)

Այրի գետ


Risk Level: 2

Parameter Data Level
Sruface discharge volume in river section %, water 25 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Այրի գետը Ճգնաժամ է ապրում

ԷկոԼուր

Այրի գետը հոսում է Սյունիքի մարզում։ Գետը սկզբնավորվում է Զանգեզուրյան և Բարգուշատյան լեռնաշղթաների միցման տեղից և հոսում է հիմնականում հյուսիսային ուղղությամբ մինչև Թոլորսի ջրամբարը Թոլորս գյուղի մոտ: Այրի գետի  ջրհավաք ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է 171 կմ2, իսկ երկարությունը` 24 կմ, գետի հունի միջին թեքությունը` 5.4%:

Գետը հոսում է նեղ կիրճով: Այրի գետն իր ակունքից 11 կմ-ի վրա ընդունում է աջակողմյան Կիշկոշտի վտակին, որի երկարությունը 9 կմ է, իսկ ջրհավաք ավազանի մակերեսը 25.5 կմ2:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ արտադրող եւ կառուցվող ՓՀԷԿ-երի 2014 թ. հունվարի 1-ի տեղեկանքի` այս գետի վրա կառուցված է «Այրի» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «Զորաքար» ՓԲԸ, դերիվացիայի երկարությունը՝ 4284 մետր։

Այրի գետի վրա է կառուցվում «Դաստակերտ» ՓՀԷԿ-ը, որի նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել է 2013․ հուլիսին։ Նախագծի համաձայն՝ «Դաստակերտ» ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1920 մետր է։

Այսպիսով, Այրի գետը խողովակաշարի մեջ է վերցվում 6204 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 25․85%-ը։

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծում գետի համար։

Ռիսկերի վերլուծություն