ՓՀԷԿ Մաքենիս (Կարճաղբյուր) գետի վրա (2014)
Մաքենիս (Կարճաղբյուր) գետ
Risk Level: 1
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 3.38983 | 1 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Սեւանա լիճ թափվող Մաքենիս (Կարճաղբյուր) գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ը խողովակի մեջ է վերցրել գետի 3%-ը
ԷկոԼուր
Մաքենիս (Կարճաղբյուր) գետը հոսում է ՀՀ Գեղարքունիքի մարզոմ: Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից` 3325մ բարձրությունից: Երկարությունը 23,6կմ է, ջրահավաք ավազանը` 123քկմ: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Թափվում է Սեւանա լիճ:
Ըստ 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Մաքենիսի վրա կառուցված է «Անի» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Գրիգոր Թադևոսյանի կվարց» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը 800 մետր:
Գետը խողովակի մեջ է վերցված 800 մետր երկարությամբ տարածքում, որը կազմում է գետի 3.3898305%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա նորմալ է գետի համար:
Նշենք, որ այս գետի եւ Սեւանա լիճ թափվող մյուս գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը խոչընդոտում են Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակներին բարձրանալ գետի ակունքներ ձվադրման, ինչի հետեւանքով, ինչպես նաեւ գերորսի եւ գետերի կենցաղային աղբով եւ արդունաբերական թափոններով աղտոտվածության հետեւանքով Սեւանա լճում իշխանը անհետացման եզրին է: