Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր (2011)

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Mo, mg/kg soil 326 3
Cu, mg/kg soil 2353 3
V, mg/kg, soil 282 2
S, mg/kg, soil 27620 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շրջակա միջավայրի եւ առողջության համար աղետալի վիճակ է ստեղծում

ԷկոԼուր

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հաշվեկշռային պաշարների քանակը կազմում է  հանքաքարերինը`   2 230 763 500 տոննա, պղնձինը 525034 տոննա, մոլիբդենինը` 727800200 տոննա, ոսկունը` 59010,59 կգ, արծաթինը 3314070 տոննա, ռենիումինը` 272590 տոննա, բիսմուտինը`4411120 տոննա, սելենինը` 3365340 տոննա, տելլուրինը` 2828280 տոննա, վանադիումինը` 630000 տոննա, սկանդիումինը`10500 տոննա եւ մագնետիտ հանքանյութի հետ կապված երկաթինը` 15901000 տոննա եւ ծծմբինը` 17000000 տոննա: Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն, աղետալի վիճակի, առաջին հերթին մոլիբդենի, պղնձի, վանադիումի եւ ծծմբի հաշվին:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության 01.07.2013թ. դրությամբ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին:

Կարո՞ղ է 25 միլիոն տոննա պղնձամոլիբդենային հանքաքարը հարկադրաբար վերաբնակեցման պատճառ դառնալ

Քաջարան հանքավայրի պոչերը 63,8 միլիոն դոլլարի արժեքավոր տարրեր են պարունակում

Ռիսկերի վերլուծություն