Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայր (2010)

Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայր


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mg/kg soil 10386 3
Mo, mg/kg soil 386 3
S, mg/kg, soil 20155 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը շրջակա միջավայրի եւ առողջության համար աղետալի վիճակի պատճառ

ԷկոԼուր

Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարերի հետախուզված պաշարները կազմում են մոտ 7,5 միլիոն տոննա, սակայն այդ հանքավայրի հանքաքարերի P1 կատեգորիայի կանխատեսումային ռեսուրսները բավական մեծ են եւ հետախույզ երկրաբանների տվյալներով կազմում են 64,8 միլիոն տոննա, պղնձի ռեուրսները կազմում են 375 հազար տոննա, մոլիբդենինը` 30հ ազար տոննա, ոսկունը` 6500 կգ, արծաթինը` 256 տոննա:

Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Դաստակերտ գյուղից 3կմ դեպի հարավ:

Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը եւ մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի եւ առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակի պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի հաշվին:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության 01.07.2013թ. դրությամբ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման  նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին:

Ռիսկերի վերլուծություն