Ալավերդի քաղաք (2011)

Ալավերդի քաղաք


Risk Level: 3

Parameter Data Level
Cu, mkg/l water 110 3
V, mkg/l water 60 2
AL, mkg/l water 352 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Risk Level: 1

Parameter Data Level
SO2, mkg/m3 air 0.165 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Risk Level: 3

Parameter Data Level
SO2, mg/m3 air, health 2.918 3
NO2, mg/m3/air, health 0.054 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

2011թ. Դեբեդ գետի աղտոտվածությունը եւ ծծմբի երկօքսիդի գերազանցումը մթնոլորտում` Ալավերդի քաղաքի աղետալի վիճակի պատճառ

ԷկոԼուր

2011թ. Դեբեդ գետի աղտոտվածությունը եւ ծծմբի երկօքսիդի գերազանցումը մթնոլորտում Ալավերդի քաղաքի աղետալի վիճակի պատճառ են դարձել: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2011թ-ի տարեկան հաշվետվության համաձայն` մթնոլորտում ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի նորման 3.3 անգամ: Ծծմբի երկօքսիդի տարվա առավելագույն կոնցենտրացիան դիտվել է հունվարի 17-ին` ժամը 03:30-ին` 2,918 մգ/մ, ազոտի երկօքսիդինը`դեկտեմբերի 9-ին, ժամը 12:40-ին` 0.054  մգ/մ3:

Դեբեդ գետի ավազանից վերցված փորձանմուշներում ալյումինի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է մինչեւ 8,8 անգամ, վանադիումինը` 6,0, պղնձինը 11,0 անգամ:

Արդյունքում մթնոլորտում ծծմբի երկոքսիդի պարունակությունը տարվա կտրվածքով կազմել է 0.165 մկգ/մ3, ինչը  ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` նորմայի մոտ է: Սակայն    ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան, մոդելի համաձայն, աղետալի վիճակ է ստեղծել մարդկանց առողջության համար: Ջրային պաշարների առումով, Դեբեդ գետի ավազանում  ալյումինի պարունակությունը կազմել է 352 մգկ/լիտրում, վանադիումինը` 60 մգկ/լիտրում, իսկ պղնձինը` 110 մգկ/լիտրում: Ըստ ԷկոԼուրի մոդելի Դեբեդում աղետալի վիճակի պատճառը պղնձի պարունակության գերազանցումն է եղել:

Վթար Ալավերդու պղնձաձուլարանում

Հայջրմուղկոյուղու վատ աշխատանքն Ալավերդիում տվել է իր արդյունքները` ճահիճ, գարշահոտություն, փլուզում

Ռիսկերի վերլուծություն