ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է

ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է

«ԷկոԼուր»

ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը երկու օրվա ընթացքում փոխել է S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքի հոդվածը:

Սույն թվականի օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր ստացավ՝ որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու հրավերով: Ծանուցագրում նշված մեղադրանքի հոդվածը ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինն էր՝ զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնեցին, որ նա մեղադրվում մեկ այլ հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նոր մեղադրանքը նշված է օգոստոսի 15-ի ծանուցագրում, ըստ որի՝ Մարիամ Սուխուդյանը հարցաքննման է հրավիրվում օգոստոսի 19-ին:

Հիշեցնենք, որ գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության  «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին:

Օգոստոս 18, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր