2010Թ. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԼԻՆԻ

2010Թ. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԼԻՆԻ

ԱրմԻնֆո

Երեւանում անցկացվեց նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:…

ԿԱԶՄՎԵԼ ԵՆ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՇՈՒՐՋ 3ԿՄ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հետք


Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը:

Համաձայն հանձնաժողովի նախագահի զեկույցի` 2009 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:

Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սեւանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Մասնավորապես` կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները, Սեւանա լճի բնապահպանական ծրագրերի շրջանակում սկսվել են Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերականգնման աշխատանքները, ընթացքի մեջ են Սեւան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Լճաշենի ջրածածկող հատվածի շինարարական աշխատանքները:

Որոշակի աշխատանք է կատարվել նաեւ Սեւանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սեւանի ավազանի Սոտքի տեղամաս տեղափոխելու գործընթացը:

Նիստում քննարկվել են նաեւ հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի գերակայությունները: Նշվել է, որ աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդրիների վրա:

Նիստի ընթացքում ընդգծվել է նաեւ մոնիտորինգային աշխատանքների կարեւորությունը` Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման եւ օգտագործման հիմնախնդիրների համալիր լուծումն առավել արդյունավետ դարձնելու առումով:

Դեկտեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր