ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ. ԱԼՎԱՐՈ ԱՆՏՈՆՅԱՆ

ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ. ԱԼՎԱՐՈ ԱՆՏՈՆՅԱՆ

Tert.am

Հայ մասնագետներն օդերևութաբանական տեղեկատվության վերլուծության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Սևանա լճի ջրի մակարդակը կարող է կապ ունենալ սեյսմիկ իրավիճակի հետ: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանը, այդ հարցն այժմ ուսումնասիրվում է:

«Եթե երկրաշարժը պատրաստվել է, այսինքն կուտակվել է այնքան էներգիա, որ հասել է կրիտիկական սահմանին և եթե լրացուցիչ ճնշում, ուժ գործադրվի, կարող է երկրաշարժ սկսվել: Իսկ Սևանա լիճն իր ծավալով շատ մեծ է, և մակարդակը փոխվելիս փոխվում են նաև ճնշումները լճի հատակի, այսինքն` երկրակեղևի այդ տարածքի վրա»,- բացատրեց մասնագետը:

Անտոնյանի խոսքով` տաք եղանակը գործնականում կապ չունի այն գործընթացների հետ, որոնք կարող են երկրաշարժեր առաջացնել: «Մեր երկրաշարժերի օջախները գտնվում են 5-20 կմ խորության վրա: Բնականաբար մթնոլորտային ջերմաստիճանը չի կարող ազդել երկրաշարժերի վրա»,- նշեց նա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՋԵՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ
ԱրմԻնֆո


Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը տեսականորեն կարող է ստորգետնյա ցնցումների պատճառ դառնալ: Մամլո ասուլիսի ընթացքում այդ մասին հաղորդել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանը: Նա նաև հավելել է, որ ներկայումս հայկական սեյսմոլոգներն ուսումնասիրում են այդպիսի հավանականությունը:

Հանրապետության գլխավոր սեյսմոլոգի խոսքերով, եթե երկրաշարժը «նախապատրաստված է», այսինքն` կուտակվել է կրիտիկական կետին հասած մեծ ստորգետնյա էներգիա, ապա հավելյալ ճնշում գործադրելիս կարող է նաև ցնցում լինել: «Իսկ քանի որ Սևանա լճի մակերեսը բավականին մեծ է, ապա ջրի մակարդակի իջեցումը զգալիորեն փոխում է ճնշման ուժը, ինչի արդյունքում կարող է երկրաշարժ լինել»,- նշել է Անտոնյանը: Նա նաև հավելել է, որ տաք եղանակը ստորգետնյա ցնցումներ չի հրահրում, քանի որ երկրաշարժի աղբյուրները Հայաստանում շատ խորն են:

Փետրվար 12, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր