Նորություններ

Կառավարության արտոնությունները Սևանա լճում ձկնաբուծական ծրագրին շարունակվում են
16:54 Հուլիս 13, 2017 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Կառավարության արտոնությունները Սևանա լճում ձկնաբուծական ծրագրին շարունակվում են: Հուլիսի 13-ին գործադիրը որոշեց Սևանա լճում ձկնաբուծթյուն իրականացնող «Սևանի իշխան» և «Սևանի ակվա» ՓԲԸ-ներին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամասեր
Սևանա լճի մակարդակն իջավ 6 սմ-ով
17:30 Հուլիս 11, 2017 | Սևան | Գեղարքունիք
Լճից արդեն իսկ բաց է թողնվել 115.499 միլիոն խմ ջուր, որից, 0.740 միլիոն խմ-ն չկարգավոված արտահոսքն է: Միևնույն ժամանակ հուլիսի սկզբից դադարեցվել է «Արփա-Սևան» ջրատարով ջրի հոսքը
Որտեղ է վերջանում Սևանի մասին սուտն ու սկսվում իրականությունը
15:24 Հուլիս 07, 2017 | Սևան | Գեղարքունիք
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ոչ վաղ անցյալում հստակ արտահայտել է իր վերաբերմունքը Սևանի նկատմամբ. «Սևանը հիվանդ է, և նրան պետք է բուժել: Եկել է Սևանի պարտքը վերադարձնելու ժամանակը»: Կարծես այդ խոսքերը պետք է ուղեցույց լինեին նրա թիմի համար՝ հատկապես, որ
«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները դատապարտում են Սևանա լճից ընդհանուր 270 միլիոն խմ ջրառի օրինագծի ընդունումը
19:12 Հուլիս 06, 2017 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
Սևանը համաշխարհային արժեք է, և արդեն երկար տարիներ գիտնականների մի ամբողջ խումբ զբաղվում է Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցերով: Եվ հանկարծ ընդունում են Սևանի համար կործանարար որոշում: Սևանն ունի ռազմավարական նշանակություն, և եթե խորհրդարանը
ՀՀ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը
13:45 Հուլիս 06, 2017 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Հուլիսի 6-ի արտահերթ նիստին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեցին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավորները
Բանավեճեր Ազգային ժողովում՝ ինչպես վարվել Սևանա լճի հետ
19:14 Հուլիս 04, 2017 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք | Երեւան
Եթե հաշվարկենք Սևանա լճի 270 միլիոն խմ ջրառի կորուստը, ապա 121-148 միլիոն խմ ջուր կորելո՞ւ է: Այստեղ մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր: Ջրօգտագործման ընկերությունները հանրային ռեսուրսից անօրինական փող են աշխատում
«Ձեռքներդ հեռու Սևանից», բողոքի ակցիա Գեղարքունիքի մարզում ընդդեմ Սևանից գերջրառի (Լուսանկարներ)
17:20 Հուլիս 04, 2017 | Սևան | Գեղարքունիք
Սևանից գերջրառի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց Գեղարքունիքի մարզում` Սևան-Հրազդան ջրատարի մոտ: «Սևանը փողի քսակ չէ», «Դեմ ենք Սևանից հավելյալ ջրառին», «Ձեռքներդ հեռու Սևանից», «Ես սիրում եմ Սևանը, իսկ դու՞»: Այս և այլ կարգախոսներով պաստառներ էին պարզված
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բացթողնելու օրինագիծը
15:17 Հուլիս 04, 2017 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բացթողնելու օրինագիծը: Կողմ քվերակեցին «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների 75 պատգամավորները: Դեմ քվերակեցին «Ելք» խմբակցության 3 պատգամավորները`
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագծին
20:13 Հուլիս 03, 2017 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
Օրինագծին որոշ վերապահումներով հավանություն տվեցին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արամ Հարությունյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Նաիրի Սահակյանը, Ռոբերտ Սարգսյանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Հրանտ Մադաթյանը, Վարդևան Գրիգորյանը: Հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի առաջարկությամբ նախագծի 4-րդ հոդվածում պետք է հստակ նշվի Սևանա լճից հավելյալ ջրառի դադարեցման ժամկետը` մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1-ը: Օրինագծին դեմ քվեարկեցին
Կոչ ենք անում բոլորին միանալ  հուլիսի 4-ին տեղի ունենալիք բողոքի ակցիաներին` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի
15:35 Հուլիս 03, 2017 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ: Նույն օրը` ժամը 9:00-ին, Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ): Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովը կսկսի նիստը, որի օրակարգում
Գեղարքունիք համայնքի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը բողոքի ակցիա անցկացրեց` ի պաշտպանության Սևանա լճի
11:59 Հուլիս 03, 2017 | Սևան | Գեղարքունիք
Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը բողոքի ակցիա անցկացրեց` ի պաշտպանություն Սևանա լճի
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ
16:24 Հունիս 29, 2017 | Սևան | Գեղարքունիք | Կոտայք
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ: Մի հիմնավորումը վերաբերում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրին, մյուսը` Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր բաց
Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել
14:57 Հունիս 29, 2017 | Սևան | Գեղարքունիք
Սևանա լճի մակարդակն արդեն սկսեց իջնել: Այն ընդամենը 4 օրվա ընթացքում իջել է 2 սմ-ով՝ 1900.91 մ-ից 1900.89 մ: Անցյալ տարի նույն օրը՝ հունիսի 29-ին, լճի մակարդակը
72  կազմակերպություն պահանջում է մերժել Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը
19:33 Հունիս 27, 2017 | Սևան | Գեղարքունիք | Երեւան
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news