Թեժ քննարկում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «Արմօյլ»-ի գործարանի շուրջ

Թեժ քննարկում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «Արմօյլ»-ի գործարանի շուրջ

ԷկոԼուր

Օգոստոսի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի ունեցավ «Արմօյլ» ՓԲԸ-ի վարչական բողոքի քննարկումը: Ընկերությունը բողոքարկել է տեսչական մարմնի կայացրած ակտը Եղվարդի Նատի թաղամասում կառուցվող իր գործարանի շինարարության դադարեցման վերաբերյալ: Քննարկման ժամանակ ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ տեղի բնակիչներն ուղղորդված են բողոքում գործարանի կառուցման դեմ, որ գործարանի տարածքը չի գերազանցում 1500 քմ-ը, այնտեղ նավթավերամշակում չի իրականացվելու, այլ բիտումի և քսայուղերի: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության կարիք չկա, առավել ևս, որ շինարարությունն ավարտված է, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ:

Տեսչության ներկայացուցիչը նշեց, որ շինարարության համար տարածքը գերազանցել է 1500 քմ-ը` կազմելով 26586 քմ և ենթակա է փորձաքննության: Դա է եղել հիմք շինարարության կասեցման մասին որոշման համար` անկախ նրանից, թե գործարանը նավթամթերք է վերամշակելու, թե այլ բան:

Նշվեց նաև, որ արդեն 2 անգամ «Արմօյլ»-ը դիմել է Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ փորձաքննության համար, սակայն 2 անգամ ընկերության փաստաթղթերը հետ են վերադարձվել ոչ լրակազմ լինելու պատճառով:
ԷկոԼուրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ դեռևս տեսչական մարմինը որոշում չի կայացրել այդ քննարկման արդյունքում:

Ստորև ներկայացնում ենք 1in.am-ի տեսանյութը քննարկման մասին:



17:53 Օգոստոս 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news