Տեսչությունն ընթացք է տվել Շարուրի փողոցում արտադրական թափոնների այրման վերաբերյալ ահազանգին

Տեսչությունն ընթացք է տվել Շարուրի փողոցում արտադրական թափոնների այրման վերաբերյալ ահազանգին

ԷկոԼուր

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևան քաղաքի Շարուրի փողոցում այրվող արտադրական թափոնների վերաբերյալ ԷկոԼուրի ահազանգին ընթացք է տվել:

«Այս պահին տեսչական մարմնի աշխատակիցները գտնվում են այդ հասցեում և ուսումնասիրություն են կատարում: Ըստ երևույթին, վաղը որոշ մանրամասներ պարզ կլինեն», - ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Երևան քաղաքի Շարուրի փողոցում այրվում էին արտադրական թափոններ, ինչի մասին Էկոլուրին ահազանգել էր Երևանի բնակիչ:

Մարտ 06, 2019 at 18:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր