Ի՞նչ աղտոտված օդ ենք մենք շնչում Երևանում. քննարկում Մեդիա կենտրոնում

Ի՞նչ աղտոտված օդ ենք մենք շնչում Երևանում. քննարկում Մեդիա կենտրոնում

ԷկոԼուր

Երևանի օդն աղտոտվում է ավտոտրանսպորտի և մայրաքաղաքում տեղակայված 18 բաց հանքերի արտանետումներից, շինարարական աշխատանքների հետևանքով առաջացող փոշուց, խոշոր և մանր ձեռնարկությունների գործունեության հետևանքով: «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2019 թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին փոշու պարունակությունը օդում ավելացել է մոտ 1․5 անգամ, առավելագույն դիտված կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 3-4 անգամ: 

Վերոնշյալ խնդիրները բարձրաձայնվեցին ս. թ. հունվարի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:

Քննարկման բանախոսներն անդրադարձան մայրաքաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածությանն ու դրա պատճառը հանդիսացող ձեռնարկությունների գործունեությանը. թե ինչ քայլեր պետք է իրականացվեն օդի մեջ վնասակար գազերի, աղտոտող նյութերի ծավալների նվազման նպատակով: Մասնավորապես խոսվեց կանաչ տարածքների ընդլայնման հեռանկարների մասին՝ մասսայական ծառատունկերի իրականցման արդյունքում: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նկատեց, որ այսօր Երևանում կանաչապատ տարածքների մակերեսի ավելացմանը զուգահեռ անհրաժեշտ է պահպանել արդեն իսկ եղածը, ինչն իրականում տեղի չի ունենում: Մասնավորապես՝ նշվեց Դալմայի այգիներում ներկայում իրականացվող կառուցապատման աշխատանքների հետևանքով կանաչ տարածքների մակերեսի կրճատման մասին: 

Շարունակելի

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Մանրամասները՝ տեսանյութի մեջ:

 

 



14:37 Հունվար 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news