ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԷԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ, ԿԱՏԱՐՎԵՑ. ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է

ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԷԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ, ԿԱՏԱՐՎԵՑ. ԵՐԵՎԱՆԸ ԽԵՂԴՎՈՒՄ Է

ԷկոԼուր

Ապրիլի 20-ին` առավոտվանից, ողջ Երեւան քաղաքը գտնվում է մշուշի մեջ: Մարդիկ բողոքում են օդի անբավարարությունից: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ի աշխատակից Սեյրան Մինասյանը «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց,  որ Արաբական անապատների փոշին է Երեւան հասել:

Երևանը միշտ համարվել է բնապահպանական առումով թեժ կետ, հատկապես քաղաքի օդային ավազանի վիճակի բնութագրիչների պատճառով, որը  պայմանավորված է հիմնական և շարժական  աղտոտման աղբյուրների արտանետումների և դրանց տարածման օդերևութաբանական առանձնահատկություններով: Նշենք, որ Երեւանում գործում է մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող 522 կազմակերպություն եւ ըստ «Աքիլլես» ՀԿ-ի տեղեկատվության, Երեւանում գրանցված է մոտ 250 հազար տրանսպորտային միավոր:

Հաշվի առնելով, որ Երեւանում ոչնչացված են կանաչ գոտիները, խորը էտի են ենթարկվում մնացած ծառերը եւ չեն ապահովում թթվածնով, խախտված են քաղաքաշինության նորմերը եւ քաղաքը զրկվել է բնական օդափոխությունից, Երեւանում մենք ականատես ենք դառնում օդի աղտոտվածության կումուլիատիվ էֆեկտի, որը շատ նման է թունամշուշի եւ վտանգավոր է առողջության համար:

Այս իրավիճակից դուրս գալու համար Երեւանին պետք է վերադարձվի նրա էկոլոգիան:

Ապրիլ 20, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news