«ԱՄԵՆԱԱՆՓՈՇԻՆ» ՎԱՆԱՁՈՐՆ ՈՒ ԱԼԱՎԵՐԴԻՆ ԵՆ

«ԱՄԵՆԱԱՆՓՈՇԻՆ» ՎԱՆԱՁՈՐՆ ՈՒ ԱԼԱՎԵՐԴԻՆ ԵՆ

www.zhamanak.com

Պարզվում է՝ ՀՀ ամենամաքուր օդային ավազանը Վանաձորինն ու Ալավերդիինն է, համենայն դեպս՝ փոշու պարունակության տեսակետից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տվյալների վերլուծության և պահպանման բաժնի պետ Լիանա Մարգարյանը:

Ալավերդի քաղաքի փոշու միջին ամսական խտությունը, 2010 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով, թույլատրելի նորմայի սահմանում է: Քաղաքի պասսիվ նմուշառման դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին ամսական խտությունը ՍԹԿ-ն գերազանցել է 1.1 անգամ, իսկ ազոտի երկօքսիդինը` ՍԹԿ-ից ցածր է եղել 5.7 անգամ:

Ըստ ավտոմատ սարքի տվյալների՝ ավտոմատ կայանի հարակից տարածքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ածխածնի մոնօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ից ցածր է եղել 18.6 անգամ, ազոտի երկօքսիդինը` 4.0 անգամ, ազոտի օքսիդինը` 2.5 անգամ, գետնամերձ օզոնինը` 2.4 անգամ, իսկ ծծմբի երկօքսիդինը ՍԹԿ-ն գերազանցել է 3.5 անգամ:

Պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն` քաղաքի մթնոլորտում որոշված ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Իսկ Վանաձորում վերցված օդի 240 փորձանմուշները ցույց են տվել, որ ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաները թույլատրելի նորմաների սահմաններում են:

Փետրվար 02, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր