www.1in.am
Երևանում տեղակայված ավտոմատ սարքերի տվյալների համաձայն, ավտոմատ կայանների հարակից տարածքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան այս տարվա փետրվարին Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է 1.2 անգամ, իսկ ազոտի օքսիդինը` 1.5 անգամ: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից:
Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն 2011թ. փետրվարին գերազանցել է 1.9 անգամ: Հունվար ամսվա համեմատ փոշու միջին ամսական կոնցենտրացիայի փոփոխություն չի դիտվել:
Հրազդան քաղաքի մթնոլորտային օդում ցեմենտի փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 5.5 անգամ, իսկ միանվագ առավելագույն կոնցենտրացիան` 4.7 անգամ: Հունվար ամսվա համեմատ փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձրացել է 1.5 անգամ:
Ալավերդիում, ըստ ավտոմատ սարքի տվյալների, ավտոմատ կայանի հարակից տարածքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 4.6 անգամ:
Արարատ քաղաքի մթնոլորտային օդում ցեմենտի փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.8 անգամ: Հունվար ամսվա համեմատ ցեմենտի փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձրացել է 1.6 անգամ:
Ապրիլ 04, 2011