ՀՀ քաղաքների օդում մեծ է փոշու, ցեմենտի փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը

ՀՀ քաղաքների օդում մեծ է փոշու, ցեմենտի փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը

1in.am

Երևան քաղաքի ակտիվ նմուշառման միջոցով վերցված օդի փորձանմուշներում փոշու միջին ամսական կոնցենտրացիան՝ Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ-ն) գերազանցել է 1.7 անգամ, ազոտի երկօքսիդինը՝ 1.9 անգամ: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ։

Գյումրի քաղաքի մշտական դիտակայանում փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.3 անգամ: Վանաձոր քաղաքի մշտական դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.3 անգամ:

Հրազդան քաղաքի մշտական դիտակայանում ցեմենտի փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 7.8 անգամ, իսկ միանվագ առավելագույն կոնցենտրացիան՝ 6.5 անգամ: Մարտ ամսվա համեմատ փոշու միջին ամսական կոնցենտրացիան բարձրացել է 2.0 անգամ:

16:43 Հունիս 06, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news