
Արդեն մի քանի օր է, Հրազդանում օդը չափից դուրս աղտոտված է: Օդի ավտոտվածությունը նկատելի էր հատկապես հանգստյան օրերին, առավոտյան փոշով էին պատված ցեմենտի գործարանին և Հրազդան ՋԷԿ-ին հարող տարածքները և նույնիսկ Կենտրոն թաղամասը, որը գտնվում է գործարաններից ավելի քան 3-4 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ վերջերս Հրազդանի բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ շնչուղիների և հատկապես խրոնիկ բրոնխիտային հիվանդությունների թիվը վերջին եռամսյակում գրեթե քառապատկվել է:
Թեև բժիշկները հակված չեն այն կապել օդի աղտոտվածության հետ, փորձում են բացատրել եղանակային փոփոխություններով, սակայն այսօրվա տեսարանը թույլ չի տալիս համաձայնվել նրանց եզրակացության հետ:
Նման մթնոլորտ մեր քաղաքում հաճախ է լինում: Եվ այսքանից հետո դեռ խոսք է գնում բաց երկաթահանք շահագործելու մասին:
Նշենք, որ այս երևույթի նկատմամբ ահազանգեր գրեթե չեն հնչում: Ըստ երևույթին, մարդիկ հաշտվել են իրենց վիճակի հետ:
15:25 Հունիս 17, 2011