Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում նորածինները եւ նրանց կերակրող մայրերը դիօքսին թույն են շնչում

Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում նորածինները եւ նրանց կերակրող մայրերը դիօքսին թույն են շնչում

ԷկոԼուր

Երեւանում հայտնվել է նոր վտանգավոր օբյեկտ` Հարավ-Արևմտյան Բ-1 զանգվածի աղբանոցը: Այդ մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեցին տվյալ շրջանի զայրացած բնակիչները: Աղբանոցը գործում է ընդամենը մեկ տարի, բայց  ծխում է ամեն օր: Օրգանական նյութերի թերայրումը հանգեցնում է աղտոտիչների` այդ թվում դիօքսինի արտանետման: Դիօքսինը թույն է, որը, ծխի հետ մթնոլորտում տարածվելով, հանգեցնում է չարորակ նորագոյացությունների առաջացմանը եւ անոմալ ծնունդների: Ի դեպ, աղբավայրի կողքին գտնվում է ծննդատուն, եւ առաջին շունչի հետ նորածիններն ու նրանց կերակրող մայրերը դիօքսին են շնչում:

«ԷկոԼուր»-ը ոչ Երեւանի քաղաքապետարանի, ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում որեւէ տեղեկատվություն չգտավ այն մասին, թե ով է թույլատրել քաղաքի բնակելի վայրում աղբանոց տեղակայել եւ ինչ չափորոշիչներ այն ունի: Միանալով տարածքի բնակիչներին` «ԷկոԼուր»-ն ահազանգով դիմում է Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ բնապահպանության նախարարությանը: Մասնավորապես խնդրում ենք տեղեկացնել.

1. Ի՞նչ թույլատրող փաստաթղթեր ունի այդ օբյեկտը

2. Արդյոք պահպանվու՞մ են սանիտարական նորմերը, որոնք պետք է պահպանվեն նման մասշտաբի օբյեկտ բնակելի թաղամասում տեղակայելիս` հաշվի առնելով, որ աղբավայրի կողքին ծննդատուն է եւ բնակելի շենքեր

3. Ո՞վ է վերահսկում այդ օբյեկտի գործունեությունը, եւ ով է պատասխանատվություն կրում այդ օբյեկտի գործունեության բացասական հետեւանքները վերացնելու համար:

Լուսանկարները` Աշոտ Մանուկյանի

14:31 Օգոստոս 15, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news