Հրդեհ «Սպայկա»-ում` հաշվարկվում է թունավոր արտանետումներից պատճառված վնասը

Հրդեհ «Սպայկա»-ում` հաշվարկվում է թունավոր արտանետումներից պատճառված վնասը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն արձագանքել է «Սպայկա» ընկերությունում տեղի ունեցած խոշոր հրդեհին: Մայիսի 16-ին` ՀՀ կառավարության նիստում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանել է հրդեհի հնարավոր հետեւանքների մասին հարցերին: Հրդեհի հետեւանքով մթնոլորտ են արտանետվել քիմիական վտանգավոր միացություններ, քանի որ այրվել են իրեր, որոնք կայուն օրգանական միացություններ են: Մայիսի 16-ին Բնապահպանության նախարարն ասել է. «Հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա»: 

ԷկոԼուրի տվյալներով` մայիսի 17-ին` ժամը 16:00-ի դրությամբ, հրդեհը դեռ ամբողջությամբ չէր չեզոքացվել: Դա նշանակում է դանդաղ այրվող նյութերը շարունակում են արտանետվել մթնոլորտ: Սարքավորումներով դժվար է որոշել թունավոր միացությունների փունջը հատկապես այն ժամանակ, երբ քամին քշում է ծուխը:  Հաշվարկների մոդելով Բնապահպանության նախարարությունը ներկայումս փորձում է հաշվարկել ոչ միայն արտանետումների քանակը, այլեւ վտանգավոր թափոնների քանակը, որոնք մնացել են հրդեհից հետո:

Լուսանկարը` www.mes.am կայքի

Մայիս 17, 2013 at 17:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր