ԷկոԼուր
ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության պետի կողմից 30.07.2015թ. որոշում է ընդունվել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից: Նման որոշման պատճառը սույն թվականի հուլիսի 22 – հուլիսի 30-ը «Առողջ սունկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքներն են: Ստուգումներն իրականացվել են Բյուրեղավան համայնքի ղեկավարի 22.07.2015թ. գրավոր տեղեկատվությամբ պահանջվող հարցերի պարզաբանման նպատակով: Պարզվել է, որ ամիակի միանգամյա արտանետումների չափաքանակները գերազանցում են ՍԹԱ թույլտվությամբ տրված նորմերը, ինչը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում է: Խախտվել են նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները /նշված գործունեությունը ենթակա է լիցենզավորման/: Ընկերության տնօրեն Ս. Դավթյանը ենթարկվել է վարչական տուգանքի:
Հիշեցնենք, որ «Առողջ Սունկ» ՍՊԸ-ում ստուգումներ են իրականացվել նաեւ 2014թ-ին, եւ ընկերությունը ենթարկվել էր վարչական տուգանքի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի և «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջները խախտելու համար:
Օգոստոս 05, 2015 at 14:50