ԱԼԱՎԵՐԴԻԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ԱԼԱՎԵՐԴԻԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ԱրմԻնֆո

Ալավերդիին, որի էկոլոգիան առանց այդ էլ ցավալի վիճակում է գտնվում, բնապահպանական նոր վտանգ է սպառնում:

ԵԱՀԿ «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի խոսքով` Ալավերդիի պղնձաձուլական կոմբինատը ծրագրում է խողովակ անցկացնել Կոշաբերդ, ինչի հետևանքով արտանետումների ներգործության տակ կհայտնվեն 2,5 կմ շառավիղով նոր շրջաններ: Դրանց թվում են Լալվարի անտառը, ինչպես նաև Օձուն և Հաղպատ բնակավայրերը: «Կարծում եմ, որ խողովակի տեղափոխումը բնապահպանական հարցերով կոմբինատի ղեկավարության մտահոգության իմիտացիա է միայն»,- հայտարարել է նա ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

«Գեո Ալավերդի. շրջակա միջավայրը և քաղաքային զարգացումը» զեկույցի համաձայն` Ալավերդիի կոմբինատը տարեկան մթնոլորտ է արտանետում 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ: Ձեռնարկությունից 3 կմ շառավղով հողն աղտոտված է ծանր մետաղներով, որոնց խտությունը գերազանցում է առավելագույն թույլատրված նորման 20-ից մինչև 40 անգամ: Օրինակ` պղնձի խտությունը գերազանցում է ԱԹԽ-ն 32,3 անգամ, իսկ կապարի խտությունը` 16,0 անգամ: Բացի այդ, հողը վարակված է այնպիսի տարրերով, ինչպես` սնդիկը, մկնդեղը, մոլիբդենը և նիկելը:

Ինչպես նշում են քաղաքի բնակիչները, ամպամած և քամոտ եղանակին կոմբինատի արտանետումները մառախուղի տեսքով պատում են քաղաքը: Մասնագետների գնահատմամբ, հենց արտադրական և լուսաքիմիական մառախուղն է ամենաագրեսիվը շնչառական ուղիների համար: Մթնոլորտում NO2-ի (ազոտի երկոքսիդ) և SО2-ի /ծծմբի երկօքսիդ/ ավելացումը ազդում է բրոնխերի ասթմայով հիվանդացման վրա: Պատահական չէ, որ Լոռվա մարզում դիտվում է բրոնխերի ասթմայով և ալերգիկ հիվանդություններով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը:

Հոկտեմբեր 18, 2010


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news