ԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ԵՐԵՎԱՆԻ ՕԴԸ ՆՈՐՄԱԼ Է

ԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ԵՐԵՎԱՆԻ ՕԴԸ ՆՈՐՄԱԼ Է

www.zhamanak.com

Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2009 թ. դեկտեմբեր ամսվա համեմատ 2010-ին ազոտի երկօքսիդի միջին ամսական խտությունը նվազել է 3.1 անգամ: Որքան էլ զարմանալի է, այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության կայքում ներկայացվող տվյալները:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության՝ 2010 թ. հունվարին Երևանի պասիվ նմուշառման դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական խտությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:

2010-ի հոկտեմբերին ածխածնի մոնօքսիդի միջին ամսական խտությունը դիտվել է 2,4 անգամ սահմանային թույլատրելի նորմայից ցածր, իսկ աշխատանքային 8 ժամվա ամենօրյա տվյալներով հաշվարկված միջին ամսական խտությունը Եվրամիությունում ընդունված սահմանային թույլատրելի նորմայից 9,8 անգամ էլ ցածր է եղել:

Եվ միայն ազոտի օքսիդի միջին ամսական խտությունն է սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 2,0 անգամ:

Փետրվար 02, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news