ԽՈՒՃԱՊ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

ԽՈՒՃԱՊ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

1in.am

Վաղ առավոտից Արմավիր քաղաքի բնակչությունը խուճապի է մատնված։ Մարդիկ փողոց են դուրս գալիս դիմակներով, ահազանգում տարբեր կառույցներ ու իրենց անհանգստությունն արտահայտոմ օդի աղտոտվածության ու համատարած փոշու վերաբերյալ:

Քաղաքն ամբողջությամբ պատված է դեղին փոշով, նույնիսկ ավտոմեքենաների վրա նստաց փոշին բավականին մեծ վտանգ է ներշնչում քաղաքացիների մոտ:

Փողոցներում գրեթե շարժ չի նկատվում: Փակվել են բոլոր դպրոցները, երեխաներին ուղարկել են տուն:

Նորապատի և Նորավանի միջնակարգ դպրոցներում խուճապն ավելի մեծ է եղել, նշված դպրոցներում դադարեցվել են դասերն ու հայտարարել, որ պղնձամոլիբդենային գործարանն է պայթել, և արագ պետք է տուն գնալ ու պաշտպանական միջոցներ ձեռք առնել:

Անժելա Ստեփանյան, Արմավիր, Lragir.am
Վաղ առավոտից Արմավիր քաղաքի բնակչությունը խուճապի է մատնված, փողոց դուրս են գալիս դիմակներով, ահազանգում տարբեր կառույցներ ու իրենց անհանգստությունն արտահայտոմ օդի աղտոտվածության ու համատարած փոշու վերաբերյալ:
 
Քաղաքն ամբողջությամբ պատված է դեղին փոշով, նույնիսկ ավտոմեքենաների վրա նստաց փոշին բավականին մեծ վտանգ է ներշնչում քաղաքացիների մոտ:
 
Փողոցներում գրեթե շարժ չի նկատվում: Փակվել են բոլոր դպրոցները, երեխաներին ուղարկել են տուն:
 
Նորապատի և Նորավանի միջնակարգ դպրոցներում խուճապն ավելի մեծ է եղել, նշված դպրոցներում դադարեցվել են դասերն ու հայտարարել, որ պղնձամոլիբդենային գործարանն է պայթել, և արագ պետք  է տուն գնալ ու պաշտպանական միջոցներ ձեռք առնել:
 
Արմավիրի մոլիբդենի գործարանը, որտեղ մենք այցելեցինք, փակ էր և արտասովոր ոչ մի բան չնկատվեց: Նշենք, որ գործարանը փակվել է դեռ 2010թ-ից և չի աշխատում:
 
Փորձեցինք Արտակարգ իրավիճակների Արմավիրի վարչությունից ճշտել, թե իրականում ինչ է կատարվում և որքան վտանգավոր կարող է լինել երևույթը: Այստեղ խորհուրդ տվեցին տեղեկատվություն ստանալ Հաէկոմոնիտորինգից: Հայէկոմինիտորինգի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանից էլ տեղեկացանք, որ փոշին բերել է Հարավ-արևմտյան քամին արաբական աշխարհից:
 
Սա ընդամենը անապատներից եկող փոշին է, որը առողջության համար վտանգավոր չէ: Կամ նույնքան վտանգավոր է, որքան սվորական քամու բարձրացրած փոշին: Ըստ Մինասյանի, օդի բաղադրությունը ենթարկվել է համապատասխան ստուգման և համապատասխանում է սահմանված նորմերին:

Լուսանկարը Lragir.am-ի

Ապրիլ 20, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news