Ծաղկաձորում ավտոմոբիլային արտանետումները գերազանցում են թուլատրելի նորման

Ծաղկաձորում ավտոմոբիլային արտանետումները գերազանցում են թուլատրելի նորման

News.am

Ծաղկաձոր քաղաքում շրջակա միջավայրի մոնիտորինգ իրականացնող ավտոմատ կայանի հարակից տարածքում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցետրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1.3 անգամ: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

Նշենք, որ ազոտի օքսիդների արտանետումների հիմնական աղբյուրը ավտոմոբիլային տրանսպորտն է: Ծաղկաձորում շինարարական աշխատանքների շարունակման պատճառով բեռնատար մեքենաների հոսքը ակտիվ է նույնիսկ հանգստի պիկ սեզոնի ընթացքում, որն էլ ըստ երեւույթին քաղաքի որոշ գոտիներում հանգեցնում է օդի թույլատրելիից բարձր աղտոտվածության:

17:20 Սեպտեմբեր 02, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news