Կսահմանվի օդի աղտոտվածության «կրիտիկական մակարդակ» հասկացություն

Կսահմանվի օդի աղտոտվածության «կրիտիկական մակարդակ» հասկացություն

ԷկոԼուր

2016թ-ի հոկտեմբերի տվյալներով Երևանում չի արձանագրվել որևէ մթնոլորտային օդի աղտոտվածության որևէ ցուցանիշի ՍԹԿ-ի գերզանցում: Իսկ Ալավերդի, Գյումրի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում ՍԹԿ-ն գերազանցել է միայն ծծմբի երկոքսիդը: Փոշու կոնցենտրացիան չի գերազանցել ոչ մի քաղաքում, անգամ Հրազդանում և Արարատում, որտեղ գործում են ցեմենտի գործարաններ: Այս տվյալները «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ին են: (Ներկայումսլուծարվեց):

Չնայած այս դրական պատկերին՝ կառավարությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ին հանդես եկավ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մեղմելու նոր նախաձեռնությամբ՝   Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգի հաստատմամբ: Հայեցակագով առաջարկվում է օդի վիճակի բարելավմանն ուղղված մի շարք նոր հասկացություններ մտցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀօրենքում:

Մասնավորապես, նախատեսվում է օրենքը լրացնել «կրիտիկական մակարդակ»հասկացությամբ: «Աղտոտվածության կրիտիկական մակարդակ» նշանակում է մթնոլորտային օդում աղտոտող նյութերի պարունակության սահմանված մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը, էկոհամակարգերը:

Ըստ հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում դեռևս չեն գործում ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) համակարգերը և չկա բնապահպանական խնդիրների նկատմամբ «բարի կամքի» մոտեցում:

Առաջարկվումէօրենքիմիջոցովիրավականհիմքստեղծելմեքենաների, վառելիքի և շարժիչների նկատմամբ ԵՄ և ԵԱՏՄ երկրներում խստացող պահանջները Հայաստանում կիրառելու համար:                                                                                                     

Նախատեսվում է նաև օրենքը լրացնել «տեխնիկական նորմատիվներ» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաներ» հասկացություններով:

Դեկտեմբեր 16, 2016 at 18:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր