ՇԵՅԽԵՐԸ 11 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ ԱՆՁՐԵՎ ԵՆ ՊԱՏՎԻՐԵԼ

Tert.am

Աբու–Դաբի էմիրությունում հաջողությամբ են ավարտվել արհեստական անձրև ստեղծելու փորձերը։

Ինչպես հայտնում են միջազգային ԶԼՄ-ները, չնայած այն բանին, որ Weathertec կոչվող նախագիծը արաբական շեյխերին արժեցել է 11 միլիոն դոլար, այժմ էմիրության բնակիչները ստիպված չեն լինի տառապել շոգից և երաշտից։

Նախագծի էությունն այն է, որ հատուկ փորձասարքերում հավաքում են բացասական լիցքավորված իոններ, որոնք իրենց հերթին հանգեցնում են անձրևային ամպերի առաջացմանը։

2010թ–ին գիտնականները ստեղծել են 52 արհեստական անձրև ալ–Աինա շրջանում, որը Աբու–Դաբիի էմիրության երկրորդ մեծ քաղաքն է։ Արհեստական անձրևները բավականին նման են բնական անձրևներին։ Դրանք նույնիսկ տեղի բնակչությանը անսովոր անակնկալ են մատուցել կարկուտի, ուժեղ քամու և կայծակի տեսքով։

Հունվար 20, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր