ԱՎԵԼԻ ՔԱՆ 1300 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ` ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Արմենպրես

«Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություններ ունեցող պետական հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների» ցանկում ընդգրկված են 1301 կազմակերպություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Փիրումյանը, վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ նվազեցնելու նպատակով` այդ կազմակերպությունները հաշվառվում, նորմավորվում եւ վերահսկվում են: Ցանկում ընդգրկված կազմակերպություններից 522-ը Երեւանում են, 78-ը Արագածոտնում, 94-ը` Արարատում, մնացածը` Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Տավուշում եւ Վայոց ձորում:
 Այդ կազմակերպություններից են` «Փարվանա գրանիտ» ՍՊԸ-ն, «Այրումի լեռնագործ»-ը, «Ախթալայի լեռնահարտացման կոմբինատ»,-ը, Չարենցավանի «Հաստոցաշինական գ-ն»-ը, Մեղրաձորի ոսկու հանքը, «Ձուլակենտրոն»,-ը, «Նաիրիտ գործարան»-ը եւ այլն: «Վերոհիշյալ ցանկում ընդգրկված կազմակերպությունների փաստացի արտանետումները հաշվառվում են «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության միջոցով: Յուրաքանչյուր անշարժ աղբյուրի արտանետումները նորմավորվում են այնպես, որ դրանք չառաջացնեն օդի գերնորմատիվային աղտոտվածություն»,-տեղեկացրեց աշխատակազմի ղեկավարը:

Մարտ 31, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news