2020-ԻՆ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆ 5-ՐԴ ՄԱՐԴ ՍՈՎԻ Է ՄԱՏՆՎԵԼՈՒ

2020-ԻՆ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՄԵՆ 5-ՐԴ ՄԱՐԴ ՍՈՎԻ Է ՄԱՏՆՎԵԼՈՒ

Tert.am

Գիտնականները եզրակացրել են, որ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ արդեն 2020–ին կհանգեցնի պարենամթերքի դեֆիցիտի, ինչի հետևանքով երկրագնդի ամեն 5–րդ մարդ կմատնվի սովի։ Այս մասին ասվում է կլիմայագետների «Համաշխարհային էկոլոգիական հիմնադրամ» կազմակերպության զեկույցում։

Ներկայում սննդի անբավարարությունից տուժում է միջինում երկրագնդի ամեն 7–րդ մարդը, հայտնում է «Ռիա նովոստին»։

Կլիմայի փոփոխության հարցերով միջպետական փորձագետների խմբի (IPCC) ընդհանրացված տվյալների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ երկրագնդի կլիմայի տաքացումը ջերմոցային էֆֆեկտի հետևաքով երկների մեծ մասում 2020–ին կհանգեցնի մթերքների արտադրման կրճատմանը, ինչը թույլ չի տա կերակրել երկրագնդի աճող բնակչությունը։

Կլիմայագետների ժամանակակից պատկերացումների համաձայն՝ ջերմոցային գազերի արտանետման գործընթացի շարունակությունը կհանգեցնի 2020–ին 2,4 °C–ով ջերմաստիճանի բարձրացմանը։

Ընդ որում, երկրագնդի բնակչությունը կաճի առնվազն 900 մլն–ով՝ կազմելով 7,8 մլրդ։

Տարբեր երկներում կլիմայի փոփոխություններից առաջացած բերքատվության անկման հետևանքով ցորենի դեֆիցիտը կհասնի 14%–ի, կաճեցվի անհրաժեշտից 11%–ով պակաս բրինձ և 9%–ով պակաս եգիպտացորեն։ Միակ մշակաբույսը, որը 5%–ով կավելանա, սոյան է։

Գիտնականները սովի հաղթահարման միջոց են համարում կլիմայի փոփոխությունների դեմ ներկա սերունդների ակտիվ գործունեությունը, ինչպես նաև սննդակարգում գլոբալ անցումը սպիտակուցների և ածխաջրերի նոր աղբյուրների՝ արմատապտուղների օգտագործմանը, ինչպես օրինակ քաղցր կարտոֆիլն ու լոբազգիներն են։

Հունվար 21, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր