90 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՍԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 40 ԱՍՏԻՃԱՆՈՎ

90 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋԵՐՄԱՍԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 40 ԱՍՏԻՃԱՆՈՎ

News.am

Հայաստանի բնապահպանության նախարարությունը հրապարակել է կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային հաղորդագրությունը։ Առաջին հաղորդագրությունը պատրաստվել էր 1998 թվականին:

Հրապարակման մեջ նշված է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջեւ ծառացած խոշոր մարտահրավերներից է: Կլիմայի փոփոխության ազդեցություններն այսօր զգացվում են ողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային, դեպի ծով ելք չունեցող երկիր, բնորոշվում է խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, ակտիվ արտաքին ու անապատացման գործընթացներով եւ հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ:

Ըստ օդերեւութաբանական տվյալների վերլուծության` Հայաստանի տարածքում վերջին 80 տարիներին միջին տարեկան ջերմաստիճանի աճը կազմել է 0,85 աստիճան, իսկ տարեկան տեղումների քանակը նվազել է 6 տոկոսով: Ընդ որում՝ այդ փոփոխությունը տեղի է ունեցել շատ անհամաչափ՝ երկրի հյուսիս-արեւելյան եւ կենտրոնական (Արարատյան դաշտ) շրջանները դարձել են ավելի չորային, մինչդեռ հարավային եւ հյուսիս-արեւմտյան հատվածներում եւ Սեւանա լճի ավազանում վերջին 70 տարվա ընթացքում տեղումների քանակը զգալիորեն ավելացել է:

Առաջիկա տասնամյակներում կանխատեսվում է տարեկան ջերմաստիճանի աճ. 2030-ին` 10 աստիճանով, 2070-ին` 20 աստի-անով, 2100-ին` 40 աստիճանով, ինչպես նաեւ մթնոլորտային տեղումների քանակի նվազում` համապատասխանաբար 3 տոկոսով, 6 տոկոսով եւ 9 տոկոսով:

Ձյան տեսքով տեղումների կանխատեսվող քանակը Հայաստանի տարածքի մեծ մասում կնվազի. 2030-ին` 7-11 տոկոսով, 2070-ին`16-20 տոկոսով եւ 2100-ին` 20-40 տոկոսով: Ամենամեծ փոփոխությունները կդիտվեն Հայաստանի տարածքի 1700-1800 մետր եւ ավելի բարձրություններում, որոնք գետային հոսքի ձեւավորման հիմնական տարածքներն են:

Կլիմայի կանխատեսվող փոփոխությունը կհանգեցնի Սեւանա լճի ջրային հաշվեկշռի տարրերի զգալի փոփոխության, ինչը լճի համար կունենա խիստ բացասական հետեւանքներ:

Հունվար 17, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր