«ՇՈՂ» ՅՈՒՂԻ ԵՎ ՁԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100 000 ԴՐԱՄՈՎ

«ՇՈՂ» ՅՈՒՂԻ ԵՎ ՁԵԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100 000 ԴՐԱՄՈՎ

ԷկոԼուր

Սեպտեմբերի 18-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստուգումներ են իրականացվել գործարանում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց  ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Պարզվել է, որ հոտազերծման գործընթացի ժամանակ գործարանը չի ապահովել մթնոլորտի արտանետումների համար տեղադրված սարքավորումների անընդմեջ աշխատանքը: Խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը, ինչի համար գործարանի տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի  100 000 դրամի չափով: Կատարվում են թերությունների շտկման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Շող» յուղի եւ ձեթի գործարանում ստուգումներ անցկացնելու պահանջով ՀՀ բնապահպանության նախարարությանն էր դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում գործարանից արտանետվող ծանր օդի համար բողոքել էին  Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչներ:

Սեպտեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր