ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի պատասխանը Ամուլսարի և Ջերմուկի վերաբերյալ ԷկոԼուրի նամակին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի պատասխանը Ամուլսարի և Ջերմուկի վերաբերյալ ԷկոԼուրի նամակին

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և Ջերմուկ առողջարանի՝ որպես զբոսաշրջային կենտրոն զարգացնելու մասին ՀՀ կառավարությանն ուղղված նամակին:
Պատասխանում մասնավորապես ասված է. «…Վայոց ձորի մարզում Ամուլսարի ծրագիրը իրականացնելով Հայաստանում կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան (մասնավորապես բնապահպանական, երկրաբանական պահանջներին և պայմաններին համապատասխան), հաշվի առնելով միջազգային չափանիշներին համապատասխան սոցիալական ազդեցություններն ու ռիսկերը՝ վտանգ չի կարող հանդիսանալ և միևնույն ժամանակ չի խոչընդոտի երկրում տնտեսության զարգացմանը, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի հետագա իրականացմանը: Ջերմուկը իր նկարագրով եղել և մնալու է առողջարանային քաղաք՝ էկոլոգիապես մաքուր միջավայրով, զբոսաշրջիկներով, հովեկներով, որոնց համար քաղաքը միշտ գրավիչ է հանքային ջրով, մաքուր օդով, սպասարկման բարձր կուլտուրայով, մատուցված բարձրակարգ ծառայություններով…»:

Ամբողջական պատասխանը՝ ստորև:

 
 
 

17:36 Հոկտեմբեր 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news