Երևանի բուսաբանական այգու, Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրները, գիտական հետազոտությունների անհրաժեշտության հարցերը քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարությունում

Երևանի բուսաբանական այգու, Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրները, գիտական հետազոտությունների անհրաժեշտության հարցերը քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարությունում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Արծվիկ Մինասյանը: Երևանի բուսաբանական այգում կենսաբազմազանության և գիտակրթական կենտրոնի զարգացման հեռանկարները հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Բանախոսը մանրամասնորեն ներկայացրել է բուսաբանական այգու` որպես ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատության գործունեությունը, անդրադարձել առավել կենսական հիմնախնդիրներին, այդ թվում, ոռոգման համակարգի հիմնանորոգմանը, նաև բնակչության լայն զանգվածների համար բացօթյա բարեկարգ ռեկրեացիոն գոտու ստեղծման անհրաժեշտությանը: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ա. Սաղաթելյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման էկոլոգիական և տեխնիկական ռիսկերի մասին զեկույցը:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Ս. Բալոյանը ներկայացրել է «Գիտական հետազոտությունների արդյունքները էկոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում» հայեցակարգը: Անդրադարձ է եղել բնապահպանության ոլորտում գիտական հետազոտությունների վերաբերյալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, գիտական հետազոտությունների անհրաժեշտությանը, կադրային խնդիրների: Զեկույցներում արծարծված հարցերի առավել խորքային քննարկման նպատակով դրանց անդրադարձ կարվի նաև հաջորդ նիստում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀբնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

17:04 Մարտ 01, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news