«Լիդիան Արմենիա»-ն չի ընդունում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը

«Լիդիան Արմենիա»-ն չի ընդունում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն չի ընդունում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը Ամուլսարի տարածքում ընկերության կողմից աշխատանքների դադարեցման և նոր բնապահպանական փորձաքննության իրականացման վերաբերյալ:

«Տեսչական մարմնի հրապարակած եզրակացությունը և դրան հաջորդած Արթուր Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները նպատակ ունեն առանց որևէ իրավական և գիտական հիմքի, մակերեսային պատճառաբանություններով վիժեցնել Հայաստանի ամենամեծ արտասահմանյան ներդրումը: Տեսչական խմբի կողմից հանրության անհանգստության պատճառ հանդիսացող ոչ մի թերություն չգտնելու պարագայում, Արթուր Գրիգորյանն անհեթեթ և ոչ իրավական եզրակացություններ է հրապարակել՝ բոլորովին չգիտակցելով իր առաքելության լրջությունը և նման անպատասխանատու վերաբերմունքի հետևանքները…Ընկերությունը դիմում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանին. շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությունը վերացնելու և պետական գերատեսչությունների կողմից միջազգային Ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ», - նշված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ օգոստոսի 2-ի «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց. «Վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա Ամուլսարի հետ կապված քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում, և կոմիտեն հարուցված քրեական գործի շրջանակներում պետք է նշանակի փորձաքննություն: Շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունն իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի այդ փորձաքննության արդյունքներն ընդունելի և անառարկելի լինեն ոչ միայն հայ հանրության, Հայաստանի կառավարության, այլ ընդհանրապես միջազգային հանրության կողմից, որովհետև սա չափազանց կարևոր հարց է»:

ՀՀ բնապահպանության նախարարությունը, որին տեսչական մարմինն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը, դեռևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

17:49 Սեպտեմբեր 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news