«Լիդիան»-ը զգուշացնում է, որ պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար

«Լիդիան»-ը զգուշացնում է, որ պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է, որ պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար: Ընկերությունը ողջ պատասխանատվությունը դնում է ՀՀ կառավարության վրա:

«Լիդիան»-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Լիդիան Արմենիան զգուշացնում է

2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով Լիդիանը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։

Լիդիանը տեղեկացրել է Կառավարությանը, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի, այդ թվում՝ մակերևութային ջրերի որակազրկման համար, որը 2018 թվականի հունիսից ի վեր կառավարության կողմից ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետևանք է:

Լիդիանը բազմիցս դիմել է կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

Այս ձմեռ Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ։ Ապօրինի շրջափակման պայմաններում հնարավոր չէր իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները, որը պետք է իրականցվեր նախքան ձյան տեղումները:

Ընկերության կողմից աշխատանքները վերսկսելու պարագայում ամիսներ կպահանջվեն ջրերի կառավարման համակարգերի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Մինչ այդ, շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

12:56 Փետրվար 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news