Մինչ «Լիդիան»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելը հայտնի կլինեն Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքները. Տիգրան Ավինյան

Մինչ «Լիդիան»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելը հայտնի կլինեն Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքները. Տիգրան Ավինյան

ԷկոԼուր

Մինչև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արբիտրաժային դատարան դիմելը հայտնի կլինեն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքները: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մարտի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Իրենց մեկ հայտարարության մեջ արբիտրաժ դիմելու ժամկետ էր նշվում 3 ամիսը, մյուսի մեջ՝ 6 ամիսը: Մենք այդ ժամկետներում՝ մինչ մայիսի վերջ, բոլոր պատասխանները կունենանք:  Եթեայդպատասխաններըլինենիօգուտ «Լիդիան»-ի, ապա նա դատարանդիմելունպատակէլչիունենա: Եթե լինեն հակառակ ընկերության տված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փաստաթղթին, կարծում եմ, իմաստ չի ունենա դատարան դիմելը», - ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Ամուլսարում խնդիրներ եղել են, բայց դրանց վերաբերյալ արձանագրում չի եղել: «Կարծում եմ, որ անկախ փորձաքննությունը կտա նաև այդ հարցերի պատասխանները: Եթե չկան նման ռիսկեր, չեն լինի նման գնահատականներ: Չեմ կարծում, որ ծրագրի իրականացման հետ կապված հետագա խոչընդոտներ լինեն: Բայց եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, մեր որոշումներն էլ ըստ այդմ կկայացնենք», - նշեց Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում «ELARD» միջազգային խորհրդատվական ընկերությունը կիրականցնի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի համալիր փորձաքննություն: Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին կհատկացվի 396.900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Քրեական գործը հարուցվել է Ամուլսարի ծրագրին տրված դրական եզրակացության փաստաթղթում ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ դիտավորությամբ թաքցնելու ենթադրյալ փաստի առթիվ:

18:11 Մարտ 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news