Քննչական կոմիտեն և «ԷԼԱՐԴ»-ի փորձագիտական խումբն ամփոփել են Ամուլսարի վերաբերյալ նախորդ օրերին կատարված աշխատանքները

Քննչական կոմիտեն և «ԷԼԱՐԴ»-ի փորձագիտական խումբն ամփոփել են Ամուլսարի վերաբերյալ նախորդ օրերին կատարված աշխատանքները

ԷկոԼուր

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփել են նախորդ օրերին  կատարած աշխատանքները: Կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբին՝ փորձաքննության կատարման գործընթացը գերազանց կազմակերպելու համար:

«Ուզում եմ շեշտել, որ մենք ակնկալում ենք հստակ և օբյեկտիվ եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում Քննչական կոմիտեն պատրաստակամ է աջակցել»,- ընդգծեց Սամվել Ավետիսյանը:

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի ղեկավար Ռիկարդի Խուրին խմբի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը վերջին օրերին ցուցաբերած աջակցության համար:

«Այցը շատ օգտակար էր մեզ համար: Հնարավորություն ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ բոլոր կողմերի հետ, ստանալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Շնորհակալ ենք մեզ ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Վստահեցնում ենք, որ փորձաքննությունը լինելու է անաչառ և օբյեկտիվ»,- շեշտեց Ռիկարդո Խուրին:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն օրերս հանդիպել էր  «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրի հետ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ևս հատուկ շեշտել էր փորձաքննության անաչառ լինելու կարևորության մասին:

«Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ընդգծել էր  Հայկ Գրիգորյանը:

Նշենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունը գտնվում է Քննչական կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում և ամենօրյա կտրվածքով ծանոթանում է կատարվող աշխատանքներին:

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի կայքից

15:26 Ապրիլ 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news